ՀԲ․ Doing Business որևէ անճշտություն Հայաստանի մասով չկա![]() 26 հոկտեմբերի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Doing Business 2020 ամենամյա զեկույցում Հայաստանի մասով որևէ անճշտություն չի պարունակում: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Համաշխարհային բանկից: Հայաստանը` որպես գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ երկիր, Համաշխարհային բանկի խմբի Doing Business-ի այս տարվա ցանկում զբաղեցրել է 47-րդ տեղը: Անցյալ տարվա Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն էր՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ: «Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք և վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որևէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»,- ասել է Համաշխարհային բանկի մասնավոր ոլորտի զարգացման ավագ մասնագետ Վալենտինա Սալթայնը: Նրա խոսքով՝ փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության համար հավելյալ միավորներ ստանալու համար երկրին անհրաժեշտ է ունենալ ֆոնդային շուկայում ձայնի իրավունք ընձեռող բաժնետոմսեր վաճառող առնվազն 10 մասնավոր ընկերություն, մինչդեռ, Հայաստանի ֆոնդային շուկայում առկա է միայն 7 նման ընկերություն, որոնցից մասնավոր են միայն 3-ը: «Պետությունը, անշուշտ, չի կարող այլ ընկերություններին ստիպել ֆոնդային շուկա դուրս գալ: Դա մի բան է, որ պետք է բնական կերպով տեղի ունենա, իսկ կառավարությունը կարող է դրա համար պայմաններ ստեղծել օրենքներ ընդունելով», - նշել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչը՝ արձանագրելով նաև Հայաստանի կողմից բիզնեսի իրականացման համար բարենպաստ մթնոլորտին ուղղված քայլերը: Հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշներում Հայաստանի վարկանիշը խնդրահարույց էր համարել, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել էր, որ հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, երկիրը 37-րդ տեղը կզբաղեցնի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |