ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Ենթադրաբար հոկտեմբերի առաջին տասնօրյակում Քիշնեւում ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա, Ռուսաստան եւ Տաջիկստան) ղեկավարները կանցկացնեն Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը: Հանդիպումը կընթանա Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում , որը կկայանա հոկտեմբերի 7-ին Մոլդովայի մայրաքաղաքում: Սպասվում է, որ մինչ այդ պետությունների ղեկավարների որոշմամբ ստեղծված հատուկ աշխատանքային խումբը կնախապատրաստի փաստաթղթերի նախագծեր, որոնք հետագայում կկանոնակարգեն Հավաքական անվտանգության պայմանագրի հիմքի վրա ստեղծվող ՀԱՊ կազմակերպության գործունեությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---