ՀՀ հավաքականը 2-րդ հաղթանակն է տարել շախմատի թիմային ԵԱ-ում![]() 26 հոկտեմբերի 2019 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և Արման Փաշիկյանը հաղթել են, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները,հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Կանանց Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Ֆրանսիայի հետ մրցամարտը: Հաղթանակի են հասել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն են կրել: Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Չեխիայի հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Սլովակիան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |