Նոյեմբերի 3-ից ՀՀ քաղաքացիները Սերբիա կգնան առանց մուտքի վիզայի

Նոյեմբերի 3-ից ՀՀ քաղաքացիները Սերբիա կգնան առանց մուտքի վիզայի

PanARMENIAN.Net - Սերբիայի կառավարությունը չեղարկել է մուտքի վիզան Հայաստանի քաղաքացիների համար: Այս մասին լուրը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հոկտեմբերի 28-ին, սերբական աղբյուրներին հղում անելով, լուրեր տարածվեցին, որ երկիրը չեղարկել է մուտքի վիզան Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ ԱԳՆ-ն այդ լուրերը չէր մեկնաբանել:

«Սերբական կողմից բանավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին Սերբիայի կառավարությունը ընդունել է որոշում սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար Սերբիա մուտքի արտոնագրերի պահանջի միակողմանի վերացման վերաբերյալ»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից՝ որոշման ընդունումից 8 օր անց։

ԱԳՆ խոսնակի խոսքով՝ ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ դեռևս պաշտոնական գրություն չի ստացել։

Հոկտեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանի այցի ընթացքում հայտնի էր դարձել, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիները սովորական անձնագրով առանց վիզայի կկարողանան ճանապարհորդել Սերբիայում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---