«Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը 48 մլն դրամի ժամանակակից բժշկական 4սարքավորում է նվիրել ՊՆ Կենտրոնական Կլինիկական հոսպիտալին:
Դրանք են շարժական գաստրոսկոպ, ուլտրաձայնային հետազոտությունների համար սոնոգրաֆ, շարժական կոլոնոսկոպ և լապարասկոպիկ վիրահատական սարքավորում, որոնց կարիքը հոսպիտալում ունեին:
Կյանքեր փրկող սարքերն արդեն հասանելի են բուժօգնության կարիք ունեցող զինվորներին:
Շարժական կոլոնոսկոպն ու գաստրոսկոպը անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխել նաև կայազորային հոսպիտալներ: