ՀՀ և ՌԴ խորհրդարանների Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կանցկացվի Սև բերդում

ՀՀ և ՌԴ խորհրդարանների Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կանցկացվի Սև բերդում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Գյումրու Սև բերդ ամրոցում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:

Նիստից հետո հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ, հայտնում է ԱԺ լրատվության հետ կապերի վարչությունը։

 Ուշագրավ
---