ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Asa Garment ընկերության արտադրամասի բացման արարողությանը: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանում բացվում են հագուստի արտադրության նոր արտադրամասեր»,-գրել է նա:
Արտադրամասը պատկանում է հայտնի գործարար, ԱԺ նախակին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին՝ իտալական ընկերության հետ համատեղ: Արտադրվելու է Ալեքսանյանին պատկանող «Ալեքս» ապրանքանիշի տեքստիլ: Արտադրամասն արդեն 400 աշխատակից ունի: