Փաշինյան. 2019-ին տնտեսվարողներին 117 մլրդ դրամ ԱԱՀ է վերադարձվել

Փաշինյան. 2019-ին տնտեսվարողներին 117 մլրդ դրամ ԱԱՀ է վերադարձվել

PanARMENIAN.Net - 2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ: 2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվը ավելի քան կրկնապատկել ենք՝ շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է մոտ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:

 Ուշագրավ
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար