Գիտնականները ՄԻԱՎ-ի նոր շտամ են հայտնաբերել![]() 7 նոյեմբերի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - 19 տարվա աշխատանքից հետո գիտնականների թիմը մարդու իմունաանբավարարության՝ ՄԻԱՎ-ի նոր շտամ է հայտնաբերել: Abbott Laboratories ընկերությունը հետազոտությունն անցկացրել է Միսսուրի համալսարանի հետ համատեղ, և եկել է այն եզրակացության, որ նոր շտամը ՄԻԱՎ-1-ի տարբերակի Մ խմբի մաս է կազմում՝ ՄԻԱՎ-1-ը վիրուսային այն ենթատեսակն է, որը գլոբալ ՄԻԱՎ պանդեմիա է առաջացնում, գրում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով: Գիտնականները պնդում են, որ մտահոգվելու կարիք չկա, քանի որ բուժման ժամանակակից մեթոդներն արդյունավետ են նոր շտամի դեմ: Այնուամենայնիվ, նոր շտամի հայտնաբերումն առավել լիարժեք պատկեր է տալիս, թե ինչպես է զարգանում ՄԻԱՎ-ը և թույլ կտա ՄԻԱՎ ախտորոշման առավել ճշգրիտ մեթոդներ մշակել: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, աշխարհում ՄԻԱվ վարակակիր մոտ 36,7 մլն մարդ կա: Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդության մոտ 70 մլն դեպք, որից 35 մլն հիվանդ մահացել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |