Վարչապետի խորհրդական. Վանեցյանն իրավունք չունի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել![]() 7 նոյեմբերի 2019 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը և առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը անդրադարձել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությանը՝ այն համարելով անընդունելի և ՀՖՖ կանոնադրությանը հակասող: «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից»,- գրել է Առաքելյանը՝ հավելելով, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է: Առաքելյանը նշել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն իրավունք չունի նշանակել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել «Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Խաշմանյանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: ԱԱԾ նախկին պետ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նշել է, թե նախապատվությունը տվել է ամենափորձառու մարզիչներից մեկին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |