Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներն անժամկետ նստացույց են սկսել![]() 7 նոյեմբերի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները հայտարարել են, որ անժամկետ նստացույց են սկսում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք կոչ են արել բոլոր բուհերի ուսանողներին միանալ իրենց, հայտնում է Aysor.am-ը: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց կանգնած ոստիկանական պատը վկայում է այն ջրբաժանի մասին, որն առաջացել է կրթության նախարարի և կրթության միջև, կրթության նախարարի և ուսանողություն միջև, կրթության նախարարի և դպրոցի միջև: «Նման հակահայ, հակազգային նախարար չենք ունեցել։ Կան գծեր և սահմաններ, որոնք անցնել չի կարելի։ Պարոն Հարությունյան, Դուք դրանք անցել եք, Ձեր ժամկետը լրացել է», - ասել են նրանք։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ: Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |