184 մլն դրամ` դպրոցների շենքային պայմանների բարելավմանը

184 մլն դրամ` դպրոցների շենքային պայմանների բարելավմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2019 թվականի պետական բյուջեում: 2019-ի ԿԳՄՍ նախարարության հատկացումների տնտեսման և վերաբաշխման արդյունքում 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել են նախարարությանը, բայց բյուջեում գումարների բացակայության պատճառով մերժվել են: Խոսքը դպրոցների ջեռուցման, էլեկտրամատակարարման համակարգերի, տանիքների վատթար վիճակի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ մի շարք խնդիրների բարելավման մասին է։

«Այժմ նախարարությունը կատարում է ցուցակագրում, որ ամեն տարի հերթով իրականացնենք ուսումնական բնականոն գործընթացի կազմակերպման համար կարևոր աշխատանքները»,- նշել է նախարարը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է նաև 42 մլն 166 հազար դրամ հավելյալ գումար: Դրանով նախատեսվում է Ուսուցչի օրվա շրջանակում պարգևատրված 77 ուսուցիչների տրամադրել համակարգիչներ, ինչպես նաև լուծել ընթացիկ մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---