Ձոնիկ Մարգարյանը՝ Կենտրոնի թաղապետի ԺՊ![]() 7 նոյեմբերի 2019 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը: Այդ տեղեկությունը PanARMENIAN.Net ին է հաստատել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մինչ այդ, Ձոնիկ Մարգարյանը զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ձոնիկ Մարգարյանը 2009թ-ից առ այսօր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: 2011թ. առ այսօր Երևանի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի համայնքային ծառայողների վերապատարաստման դասախոս է: 2018թ. նոյեմբերի 14-ին նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:2002-2010թթ. ՀՀ սոցիալական ապահովության (հետագայում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի) նախարարության աշխատակազմի ղեկավար: Ձոնիկ Մարգարյանն Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է: Ավելի վաղ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, որը ստորագրվել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |