Վրաստանում 28 ցուցարար է ձերբակալվել` նրանք բողոքում էին միասեռականների մասին ֆիլմի դեմ

Վրաստանում 28 ցուցարար է ձերբակալվել` նրանք բողոքում էին միասեռականների մասին ֆիլմի դեմ

PanARMENIAN.Net - Թբիլիսիում և Բաթումում բողոքի ցույցեր են տեղի ունեցել 2 միասեռական պարողների մասին «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ, որը Վրաստանի, Ֆրանսիայի և Շվեդիայի համատեղ արտադրությունն է: 28 մարդ է ձերբակալվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

ՆԳՆ 4 գործ է հետաքննում` ցուցարարների հարձակումը իրավապաշտպան Աննա Սուբելիանիի և քաղաքական գործիչ Դավիթ Բերձենիշվիլու վրա, ինչպես նաև ոստիկանների, որոնից 2-ը հոսպիտալացվել է, հայտնում է Ինտերֆաքսը: Բողոքի ցույցը կազմակերպել էին վրացական ազգայնական կազմակերպությունները, որոնց առաջնորդները հայտարարել են լրագրողներն, որ թույլ չեն «պոռնոգրաֆիկ, այլասերված» ֆիլմի ցուցադրությունը, որը «դեմ է ազգային ավանդույթներին»:

Մինչդեռ ֆիլմը դիտած քաղաքացիները հայտնել են լրագրողներին, որ ոչ մի պոռնոգրաֆիա այնտեղ չկա, այլ կան միյան «վեհ ու սենտիմենտալ» զգացմունքներ:

Ֆիլմի ցուցադրությունը կայանալու է նոյեմբերի 9-ին և 10-ին 5 կինոթատրոնում` ոստիկանության հսկողությամբ: Լրագրողներին հայտնել են, որ բոլոր սեանսների բոլոր տոմսերը վաղուց վաճառված են:

 Ուշագրավ
Բաբաքյար լեռը ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման վայր է
Ծառուկյանը պատռել էր ծանուցումը
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով