«Մի հատ էլ քֆուր դնեիք»․ Պետրոսյանի ելույթը Միրզոյանին զայրացրել է![]() 12 նոյեմբերի 2019 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծի համահեղինակ, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ նիստի ժամանակ, խոսելով նախագծի մասին, ասել է, թե այն վերաբերում է «նույնասեռականների և սեռափոխված անձանց» կողմից երեխա որդեգրելու արգելքին, ապա հարցրել պատգամավորներին` կուզեին իրենց ընտանքիներում «նմանտիպ երևույթ» լիներ: Հարցին արձագանքել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով, թե Պետրոսյանն անձնավորված ելույթ է ունենում: «Ի՞նչ անձնավորված բաներ է, մի հատ էլ «քֆուր դնեիք», ով որ քվեարկելու է: Ձեր ձևը արդեն չափ ու սահման չունի»,-ասել է Միրզոյանը Պետրոսյանին՝ կոչ անելով ձայնից զրկելու հոդվածը գտնել: Գևորգ Պետրոսյանն իր ելույթում ասել է, թե անհրաժեշտ է պահել հայկական արժեքները: «Եթե մարդը նույնասեռական է, լավ իսկապես եկեք էդ արժեքները պահենք, մենք նահապետական ժողովուրդ ենք, քաղաքակրթության օրրանը Հայաստանն է, մենք ամենաավանդապաշտ ազգն ենք: Հիմա էդ ինչու՞ ենք մոռացել էդ ամեն ինչը, մենք չենք ասում՝ իրանց սպանեք, մենք ասում ենք՝ եկեք նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու ուղղակի արգելք սահմանենք: Լավ, արդեն հասանք նրան, որ այդտեղ էլ պետք է նահանջենք»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ նախագծի բացակայությունը ոչ իր անձին է սպառնում, ոչ էլ պատգամավորներից շատերին, բայց դա ազգային անվտանգության հարց է: Օրենքի նախագիծը չընդունվեց, հաջորդող ելույթներում պատգամավորներն ընդգծեցին, որ ՀՀ օրենսդրությունն արդեն նման արգելք սահմանում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |