Մարկոս, Brigado!![]() ![]() PanARMENIAN.Net - Նա գոլ խփելիս համբուրում է Հայաստանի զինանշանը, իրեն համարում է հայ և խոսում է հայերեն: Մարկոս Պիզելին բոլոր բրազիլացիներից ամենաշատն է կապված Հայաստանի հետ և բազմաթիվ հայ ֆուտբոլիստներից ավելի շատ ջանք ու կյանք է դրել մեր ազգային հավաքականի հաղթանակների և առաջխաղացման համար: 11 տարի ընտրանիի կազմում խաղալուց հետո Մարկոսը հայտնել է թիմում կարիերան ավարտելու մասին: Բրազիլացի ֆուտբոլիստն այս ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 66 հանդիպում և խփել 11 գնդակ: Այսօր մեր պարտք ենք համարում ասել նրան՝ Brigado. շնորհակալություն։ Ի տարբերություն այլ լեգիոներների ու նաև սփյուռքահայ շատուշատ ֆուտբոլիստների, Պիզելին չի փայլել աշխարհի թոփ-ակումբներում ու, ընդհանուր առմամբ, բարդ ֆուտբոլային կարիերա ունի, սակայն մշտապես արել է իրենից կախված առավելագույնն ու ընդգծված սրտացավությամբ վերաբերվել թե՛ հավաքականին, թե՛ Հայաստանին, թե՛ երկրպագուին: Մարկոսն իրեն ոչ թե բրազիլացի է համարում, այլ՝ հայ: Ֆուտբոլիստը մեկ անգամ չէ, որ ասել է՝ սիրում է Հայաստանը և, չնայած հայերենի բարդությանը, սովորում է լեզուն: 2018-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոսը հասցրել է կապել նաև ազգային հավաքականի ավագի թևկապն ու դիպչել հայ ֆուտբոլասերների «սրտի նուրբ լարերին»: Հայ երկրպագուների հաճախակի բողոքները, թե հավաքականի ֆուտբոլիստները չեն երգում Հայաստանի հիմնը, ամենաքիչը վերաբերում են հենց Մարկոսին: Որպես հայ և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ՝ նույն պատվախնդրությամբ նա նշել է՝ ամոթ կլիներ հայերեն չսովորելը, ամոթ էր 2018-ին Ջիբլարթարի հավաքականին պարտվելը: Մարկոսը խաղում էր թիմի, հանդիսատեսի ու երկրի համար և փորձում գլխից բարձր թռչել անգամ այն խաղերում, երբ բոլորս սրտնեղում էինք հավաքականի մյուս տղաների թափթփվածությունից, անկազմակերպվածությունից ու թվացյալ ալարկոտությունից: Բրազիլացիների մեջ՝ ամենահայ, հայերի մեջ՝ ամենաբրազիլացի։ Շնորհակալություն~ Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |