ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի հայ-ռուսական համատեղ զորավարժություններին, որոնք կկայանան օգոստոսի 9-ին Գյումրի քաղաքի մերձակա հրաձգարանում: Ինչպես հայտնի է, զորավարժություններին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի զորքերի բոլոր տեսակները, ինչպես նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական բանակի ռազմական ստորաբաժանումները: Տակտիկական զորավարժությունները կղեկավարի Հայաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ընդհանուր հրամանատարությունը կիրականացնի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Սպասվում է նաեւ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---