Ջուլֆալակյանը՝ «Մել» ֆիլմի մասին. Ափսոսում եմ, որ կենտրոնանում ենք մարդկանց անձնականի վրա (վիդեո)

Ջուլֆալակյանը՝ «Մել» ֆիլմի մասին. Ափսոսում եմ, որ կենտրոնանում ենք մարդկանց անձնականի վրա

PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմում կառավարությունն ուղղակի որոշել է փոքրիկ լումա ներդնել մարզիկի արած ավանդի, երկրին ճանաչում բերելու համար: Խոսելով Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի ֆինանսավորումից՝ այս մասին 24TV-ին ասել է ըմբշամարտիկ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ հավելելով, որ ինքը Մելինե Դալուզյանին ճանաչում է միայն որպես մարզիկ:

«Ափսոսում եմ, որ մենք մեր առօրյան կենտրոնացնում ենք մարդկանց անձնականի վրա»,-ասել է Ջուլֆալակյանը:

Նոյեմբերի 14-ին ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հայաստանի Հանրապետության վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և դրան չաջակցելը համարում է խայտառակություն։ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ։ Դա նորմա՞լ է հա, ըստ իս՝ չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին։ Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք»:

ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանմանը: Ավելի վաղ, խոսելով ֆիլմի ֆինանսավորման շուրջ առաջացած քննարկումների մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---