Թուրքիայի ՊՆ-ն դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը![]() 15 նոյեմբերի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը խիստ դատապարտել է Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և իր հոր սպանությունը: Այս մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել թվիթերյան իր էջում, հայտնում է Ermenihaber.am-ը: «Խորը վշտով տեղեկացանք ահաբեկչական դաժան հարձակման հետևանքով Սիրիայի հայ կաթոլիկ եկեղեցու հոգևորական Հովսեփ Պետոյանի և իր հոր սպանության մասին: Խստիվ դատապարտում ենք այդ ահաբեկչական ստոր հարձակումը, որը նպատակ ունի խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ: Նոյեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչները կրակ բացելով սպանել են Ղամիշլիի հայ կաթողիկե հովվապետ տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ տեր Աբրահամ քահանա Պետոյանին:Հայաստանի արտգործնախարարությունը ևս խստորեն դատատապարտել էր կատարվածը, նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ իրենքմեկ հայտարարությամբ չեն սահմանափակվելու, շարունակելու են քրիստոնյա փոքրամասնության պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |