ՌԴ ԱԳՆ-ն ցավակցել է Սիրիայում հայ հոգևորականների սպանության կապակցությամբ15 նոյեմբերի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայում ահաբեկիչների կողմից Հայ կոթալիկ եկեղեցու հոգևորականների սպանության կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել են ԻՊ գրոհայինները»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Սիրիայի հայ համայնքին: Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս շրջաններում քրիստոնյաների դեմ բռնության և ահաբեկչության ակտերը վրդովմունք են առաջացնում: Այդ դաժան հանցագործությունները վկայում են, որ այդ տարածքներում, ցավոք սրտի, շարունակում են իրենց ազատ զգալ ահաբեկչական կազմակերպությունները, որոնց հետ պետք է իրապես պայքարել, ոչ թե երկխոսություն վարել»,-ասել է Զախարովան: Նա նշել է, որ Սիրիայում ահաբեկչությանը հնարավոր կլինի վերջ տալ միայն այն պայմաններում, երբ երկրի ամբողջ տարածքը վերահսկվի կառավարության կողմից: Նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչները Դեր Զորի ճանապարհին կրակ են բացել Ղամիշլիի Հայ կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը` քահանա Տեր Աբրահամ Պետոյանի ուղղությամբ: Հոգևորականներն այնտեղ էին ուղևորվում պարզելու համար կաթողիկե եկեղեցու վիճակը: Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |