Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումները Կոնգրեսում նրա մեղավորության ապացույցներ չեն հայտնաբերել

Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումները Կոնգրեսում նրա մեղավորության ապացույցներ չեն հայտնաբերել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ հանձնախմբում ավարտվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործի հետաքննության շրջանակում անցկացված լսումները: Թրամփի մեղավորության ապացույցներ չեն հայտնաբերվել: Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի գրավոր հայտարարության մեջ:

«Երկրորդ բաց լսումները նույնքան ապարդյուն էին, որքան առաջինները: Նախագահի կողմից որևէ խախտումների ապացույց չի ներկայացվել: Իրականում լսումներին մասնակցող Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը երդում է տվել, որ ոչինչ չգիտի որևէ հանցավոր գործունեության մասին, որին առնչություն ունի Թրամփը»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Դժվար է պատկերացնել ժամանակի ավելի անիմաստ վատնում, քան այս լսումներն էին, սակայն Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներից ակնկալում ենք այս միտումնավոր քաղաքական թատրոնի շարունակություն»,-ասել է Գրիշեմը:

Սպիտակ տունը նաև հրապարակել է Թրամփի ապրիլի 21-ի հեռախոսազրույցի սղագրությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---