Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ կհանդիպեն Փարիզում

Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ կհանդիպեն Փարիզում

PanARMENIAN.Net - ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ կհանդիպեն Փարիզում, որտեղ անցկացվելու է Դոնբասում իրավիճակի կարգավորման «նորմանդական ձևաչափի» (Ուկրաինա, ՌԴ, Գերմանիա և Ֆրանսիա) հանդիպումը:

Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 9-ին, բանակցությունների շրջանակում էլ տեղի կունենա նախագահների առաջին անձնական հանդիպումը, գրում է Deutsche Welle-ն:

Կողմերը պետք է մշակեն «Մինսկի համաձայնությունների կատարման նոր հաջորդականությունը»,ասել են Ելիսեյան պալատում:

Զելենսկին առաջիկա հանդիպմանն է անդրադարձել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում:

Մինչ այս ՌԴ և Ուկրաինայի նախագահները և վարչապետները հանդիպել են «նորմանդական ձևաչափի» շրջանակում 2016-ի հոկտեմբերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---