ՀՀ-Հունաստան խաղից 4 երկրպագու բերման է ենթարկվել

ՀՀ-Հունաստան խաղից 4 երկրպագու բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Հայաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկել 4 քաղաքացի։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները վերոնշյալ անձանց բերման է ենթարկել ժամը 22.50-ին: Պարզվել է, որ երիտասարդները վիճաբանել և քաշքշել էին միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նոյեմբերի 16-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարզադաշտի տարաքից «աջ ակնակապճի պատռված վերք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:

Մեկնել են օպերատիվ խմբի ծառայողները։Տուժածը հրաժարվել է հաղորդում տալուց:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր։

Նոյեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Հունաստան հանդիպումը, որն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ Հունաստանի:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---