Ցույցերը Թբիլիսիում շարունակվում են. Ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը![]() 18 նոյեմբերի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ցույցերը Թբիլիսիում շարունակվում են, ցուցարարները շրջափակել են խորհրդարանի շենքը: Բողոքի ակցիայի մասնակիցները թույլ չեն տալիս Վրաստանի խորհդարանի պատգամավորներին շենք մտնել: Շենքի առջև և Ռուսթավելու պողոտայի երթևեկելի մասում վրաններ են տեղադրված: Բացի այդ, ցուցարարները շղթայով և կողպեքով փակել են խորհրդարանի բակի դարպասը, որպեսզի մեքենաներ չմտնեն: Իշխող «Վրացական երազանքի» անդամ պատգամավորներին դիմավորել են սուլոցներով և վռնդել տարածքից: Ոստիկանները չեն խոչընդոտել, միայն փորձել են թույլ չտալ, որ ցուցարարները շատ մոտենան պատգամավորներին, հայտնում է «Sputnik Գրուզիան» Ավելի վաղ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան ապօրինի է համարել խորհրդարանի շենքի շրջափակումը, սակայն, ամեն ինչում մեղադրել է իշխող կուսակցության անդամ պատգամավորներին, որոնք դեմ են քվեարկել ընտրակարգի փոփոխությանը: Բողոքի ցույցերը Թբիլիսիսում մեկնարկել են նոյեմբերի 14-ից: Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դեռ ամռանն էր համաձայնություն տվել խառը ընտրակարգից համամասնականի անցնելուն՝ Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած երիտասարդության և ընդդիմության ճնշման տակ: Այն ժամանակ կողմ արտահայտվեց իշխող կուսակցության 93 անդամ, սակայն այժմ պարզվում է, որ մեծամասնականով ընտրվածներից շատերը դեմ են դրան: Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը կողմ է քվեարկել ուղղումներին, ընդհանուր առմամբ հաջողվել է ստանալ միայն 101 քվե, անհրաժեշտ 113-ի փոխարեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |