ԵՄ-ն կպարզեցնի վիզային ռեժիմը Բելառուսի հետ![]() 18 նոյեմբերի 2019 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության Խորհուրդը հաստատել է Բելառուսի հետ մուտքի արտոնագրերի մասին համաձայնագիր կնքելու որոշումը: Ըստ փաստաթղթի, ԵՄ-ն պատրաստ է վիզային ռեժիմի պարզեցման մասին պայմանագիր կնքել Բելառուսի հետ: Փաստաթղթով թույլատրվում է պայմանագիր կնքել պարզեցված ձևաչափի մասին: Նոր պայմաններով, վիզայի համար գանձումը Բելառուսի քաղաքացիների համար 60 եվրոյից կնվազի մինչև 32 եվրո, իսկ վիզայի տրամադրման մասին որոշումը կկայացվի 10 օրում: Փաստաթղթում նաև անդրադարձ կա ԵՄ-Բելառուս հարաբերությունների տարբեր ասպեկտներին՝ մարդու իրավունքներին, մահապատժին, բարեփոխումներին: Հիշատակվում են նաև ապագա ֆինանսական հոսքերը Բելառուսի տնտեսություն, հայտնում է Lenta.ru-ն: Փաստաթղթում նշվում է, որ վիզային ռեժիմի դյուրացումը կնպաստի քաղաքացիների շփումներին, ինչպես նաև գործարար կապերին: 2019-ի հուլիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ էր արել ԵՄ-ին ամրապնդել երկկողմ կապերը և շնորհակալություն էր հայտնել եվրոպական կառույցներին ներդրումային օժանդակության համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |