ՊՆ-ն արտադրողներին առաջարկել է ճտքավոր զինկոշիկների նմուշներ մշակել

ՊՆ-ն արտադրողներին առաջարկել է ճտքավոր զինկոշիկների նմուշներ մշակել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ-ն կոշիկ արտադրողներին առաջարկել է զինվորական ճտքավոր կոշիկների նմուշներ մշակել և ներկայացնել փորձարկման: Այդ մասին ասվել է ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ բաց հանդիպում-քննարկման ժամանակ:

Հանդիպումը կազմակերպել և անցկացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ:

Քննարկվել են զինված ուժերի կարիքների համար համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների տեսականին, դրանց կրման ժամկետները և տեխնիկական բնութագրերը: Կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվել է մշակել, արտադրել և զորային փորձարկման համար ներկայացնել կոշիկների նմուշներ՝ դրանց որակական հատկանիշների և հարմարավետության ստուգման, ինպես նաև հետագա համագործակցության նպատակահարմարության քննարկման համար, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական գերատեսչության շահագրգիռ վարչությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---