Հայաստանը իրավունք չունի ճանաչելու Աբխազիան եւ Հարավային Օսիան, նախ նա կճանաչի Լեռնային Ղարաբաղը11 նոյեմբերի 2008 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան պետք է հստակ մատնացույց անի, եթե կողմերից մեկը շեղվում է ճանապարհից, խախտում է գործընթացի խաղաղ կարգավորման բնույթը: Բացի դրանից, եթե միջազգային որ-է կազմակերպություն նշում է հակամարտության կարգավորման մեկ սկզբունքի կար-որությունը, դրանով նա խրախուսում է այդ երկրի գործողություններն այդ ուղղությամբ - ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերում: Ամերիկան - եվրոպական մի քանի պետություններ Կոսովոյի պարագայում կիրառեցին ազգերի ինքնորոշման իրավունքը: Իսկ երբ նույնը կիրառեց Ռուսաստանը, այն մերժվեց ԱՄՆ-ի - Եվրոպայի կողմից»,- գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Հայաստանը իրավունք չունի ճանաչելու Աբխազիան եւ Հարավային Օսիան, նախ նա կճանաչի Լեռնային Ղարաբաղը: «Մեր ժողովուրդն այդ քայլը չի հասկանա: Այժմ Դուք ինձ կհարցնեք, իսկ ինչու՞ այդ դեպքում չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Մենք համարում ենք, որ անկախության ճանաչումը գործընթացի վերջին քայլն է: Մենք այնքան ուժեղ չենք` միակողմանիորեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը - դրանով իսկ ավարտված համարելու գործընթացը»,- ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է: «Ճիշտ է, մենք չենք ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության: Նոր բաժանարար գծերի ստեղծումը մեր տարածաշրջանում խիստ վտանգավոր կարող է լինել: Սա է վրացական պատերազմից քաղած դասը: Վերջին 10 տարիներին մենք ձգտել ենք վարել այնպիսի հավասարակշռված քաղաքականություն, որը համատեղելի լինի Ամերիկայի, Ռուսաստանի - ՆԱՏՕ-ի շահերին: Այս ուժերի տարաձայնություններից օգուտ քաղելը կարող է գայթակղիչ լինել, բայց մի-նույն ժամանակ այն շատ վտանգավոր է»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |