Ոստիկանությունը երեխաների ապօրինի որդեգրման՝ 10 տարվա վաղեմության դեպքեր է բացահայտել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ոստիկանությունն օտարերկրյա որդեգրումների բնագավառում իրավախախտումների 10 տարվա վաղեմության դեպքեր է բացահայտել, մասնավորապես՝ տարբեր պաշտոնյաների կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում առերևույթ հանցագործությունների ու օրենքի կոպիտ խախտումների։ Որոշ դեպքեր ներկայացված են տեսանյութում՝ առանց ամբողջական հանգամանքները նշելու։ Դրանցից մեկի պարագայում, օրինակ, դեռևս 2009-ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ի մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու համար օգտագործել են այդ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ իրավապագներին տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։ Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում քրգործ է հարուցվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |