59 միայնակ թոշակառուի կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն![]() 19 նոյեմբերի 2019 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող 59 միայնակ կենսաթոշակառուի համար կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական աջակցություն: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը։ Նշվում է, որ 2019թ. մայիսի 30-ի դրությամբ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվում են 59 միայնակ կենսաթոշակառու: Օրինագծի ընդունմամբ կարգավորվելու է պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով: Օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվի սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները: Նախնական հաշվարկներով՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12,000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144,000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում 59 բնակչի հաշվարկով տարեկան 8,4 մլն դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144,000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |