Մխիթարյան. Ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ Հռոմում![]() 20 նոյեմբերի 2019 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Four Four Two-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը Հռոմ է եկել ոչ որպես զբոսաշրջիկ, այլ միացել է իտալացիներին, որպեսզի օգնի նրանց ավելի բարձր արդյունքների հասնել: Ֆուտբոլիստը նաև ասել է, որ լավ է զգում իրեն Հռոմում, քանի որ իտալացիները նման են հայերին: 30-ամյա ֆուտբոլիստը, որը պատրաստվում է թիմ վերադառնալ վնասվածքից հետո, ասել է որ պատրաստ է իր ավանդը բերել խաղին: «Այստեղ հրաշալի է: Քաղաքն ու ակումբը հարուստ պատմություն ունեն»,-ասել է նա բրիտանական հանդեսին, ասվում է ակումբի պաշտոնական կայքում: «Եղանակը նման է Հայաստանի եղանակին, որտեղ մենք տարվա մեջ 300 արևոտ օր ունենք: Իսկ իտալացիները նման են հայերին՝ ուրախ, հումորի զգացումով, նմանատիպ մտածելակերպով: Այնպես որ, ես ինձ այստեղ լավ եմ զգում: Սակայն, անշուշտ, ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ այստեղ: Ես եկել եմ օգնելու «Ռոմային» ավելի բարձր արդյունքներ գրանցել»,-ասել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |