Հայաստանը 2019-ի ամենապահանջված ուղղությունն է ռուսաստանցիների շրջանում![]() 20 նոյեմբերի 2019 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ըստ Biletix ագրեգատորի, ամբողջ 2019-ի տվյալներով, ինչպես նաև հաշվի առնելով տոմսերի ամրագրումներն առաջիկա Ամանորի տոներին, 2019-ի ամենապահանջված ուղղությունը ռուսաստանցիների շրջանում եղել է Հայաստանը (Երևան): «ՌԴ-ից դեպի Հայաստան ամրագրված ավիատոմսերը 2019-ի աշնանը կազմել են բոլոր ամրագրված տոմսերի 11,3 տոկոսը՝ սա ռեկորդային ցուցանիշ է Անդրկովկասի երկրների ուղղությամբ վերջին 5 տարում: 2015-ից այդ ցուցանիշը ՀՀ պարագայում չէր գերազանցել 10 տոկոսը»,-հայտնում է Biletix-ը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Նշվում է, որ դա տեղի է ունեցել Վրաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումների ֆոնին: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնում է, որ ըստ տոմսերի և հյուրանոցների ամրագրումների, էապես աճել է ՀՀ-ում և Ուզբեկստանում հանգստի պահանջարկը: Ճամփորդությունների «Տուտու.ռու» ծառայությունում ևս նշել են, որ Հայաստանը 2019-ին պահանջված է եղել զբոսաշրջիկների մոտ: Ըստ ծառայության, դեպի ՀՀ ավիատոմսերի գնումն աճել է մոտ 11 տոկոսով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |