ՀՀ սահմանած Global IT Award-2019-ը կշնորհվի ճապոնացի Տակեո Կանադեին![]() 20 նոյեմբերի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանած Global IT Award մրցանակը կշնորհվի ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։ Global IT Award–ի հաղթողը Հայաստան կգա դեկտեմբերի 3-ին, հայտնում է Sputnik Արմենիան: Տակեո Կանադեն Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, Origami World տեսության հեղինակը (1981 թվականին տեսություն է ստեղծել այն մասին, թե ինչպես մեկ նկարից վերականգնել եռաչափ ձևը): Նրան է պատկանում նաև «Վիրտուալ իրականություն» հասկացությունը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ այդ մրցանակը յուրահատուկ պատիվ է Հայաստանի համար. երկիրը մեծացնում է իր ճանաչելիությունը ՏՏ ոլորտի համաշխարհային շուկայում։ Մրցանակը 2009 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ համաշխարհային ՏՏ քարտեզի վրա ընդգծվում է Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոն: Տարբեր տարիների Global IT Award-ի միջազգային մրցանակի դափնեկիր են դարձել Intel-ի նախկին տնօրեն Քրեյգ Բարեթը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, առաջին կոմերցիոն միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը, Hitachi-ի նախկին տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, Cisco-ի զարգացման գծով տնօրեն Նարիո Մացոլան, հակավիրուսների մշակող Եվգենի Կասպերսկին, ինտերնետի առաջին հետազոտողներից Լուի Պուզենը, Ipod-ի ստեղծող Թոնի Ֆադելը, National Instruments կորպորացիայի համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |