Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանը պետք է իրագործի մի շարք պայմաններ11 նոյեմբերի 2008 - 15:37 AMT PanARMENIAN.Net - «Մենք կարծում ենք, որ Թուրքիան ոչ մի ցեղասպանություն չի իրագործել, այդ թվում եւ հայերի ցեղասպանություն: Պատերազմի ժամանակ երկու կողմերում էլ ողբերգական դեպքեր են եղել: Դա բոլոր պատերազմների օրենքն է»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է Միջազգային հարաբերությունների եւ մարտավարական վերլուծության գծով թուրքական հասարակության նախագահ Սինան Օգանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է հաշվի առնել այդ գործոնները եւ պատմական իրադարձությունները թողնել պատմաբաններին: «Երբ մենք այսօր նայում ենք հայ-թուրքական հարաբերություններին, մենք տեսնում ենք, որ հարցը ոչ միայն ցեղասպանության, այլեւ երկու երկրների միջեւ սահմանային համաձայնության բացակայության մեջ է: Հայաստանն իր հռչակագրում բացահայտ հայտարարեց, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունի: Թուրքիան նույնպես ընդունեց համարժեք հռչակագիր: Հայաստանը պետք է հրաժարվի ցեղասպանության քարոզչությունից: Նա նաեւ պետք է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրի: Եթե այդ ամենը տեղի ունենա, մենք կարող ենք բոլոր ոլորտներում լավ հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ: Հայաստանն ու Թուրքիան չպետք է անցյալով ապրելով հարվածի տակ դնեն ներկայիս եւ գալիք սերունդները»,- ընդգծել է Սինան Օգանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |