Նախագիծ․ Աշխատողներին առաջարկում են 4-6% առողջության հարկ վճարել՝ համապարփակ ապահովագրություն ներդնելու համար![]() 26 նոյեմբերի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով զգալի բացասական ազդեցություն չի ունենա աշխատողների եկամուտների վրա: Այս մասին նշվում է ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած նոր նախագծում, որով կառավարությանը առաջարկվում է հավանություն տալ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին: «Առողջության հարկի հաշվարկման սկզբունքները հիմնված են գործող հարկային քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա։ Նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: Առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա»,-ասվում է նախագծում: Ըստ e-draft կայքում հրապարակված նախագծի հիմնավորման՝ այս հայեցակարգի մշակումը պայմանավորված է բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Նախագիծն առաջարկում է ներդնել 2022 թվականից: Նշվում է, որ ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20.1%-ը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի, իսկ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն: «Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |