Արամ Ա. Հեղափոխությունն արագ «շոգիանում է», երբ խոստումը հեռու է մնում իրականությունից![]() 26 նոյեմբերի 2019 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ «հեղափոխությունն արագ շոգիանում է, երբ խոստումը չունի որևէ հենարան»: «Ու երբ խոստումը հեռու է մնում իրականությունից, խորը անջրպետ է առաջանում ժողովրդի և իշխանության միջև՝ առաջանում է մի կացություն, որը հղի է անկանխատեսելի վտանգներով»,-ասվում է կաթողիկոսի գրառման մեջ: Կաթողիկոսը չի մատնանշել, թե որ հեղափոխության մասին է խոսքը։ Ավելի վաղ, անդրադառնալով Լիբանանում ծավալվող իրադարձություններին, Արամ Առաջինը գրել էր, որ այն, ինչ կատարվում է Լիբանանում, ազգային իշխանության վերականգնում է: «Կառավարման ցանկացած ձև, որը չի սատարում ժողովրդի իշխանությանը և միտված է մարդկանց պահանջներին ու ցանկություններին, վաղ թե ուշ անհետանում է»,-գրել էր նա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |