Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը մերժվել է![]() 27 նոյեմբերի 2019 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել է Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորություննները կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ «Խորհրդակցական սենյակում քննարկելով միջնորդությունը՝ դատարանը որոշեց մերժել ամբաստանյալ Սանասարյանի պաշտպան Պետրոսյանի՝ քրեական գործը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունը»,- նշել է դատավոր Դավիթ Բալայանը, հայտնում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ դատարանը նման հետևության չի հանգել, որ կա հակասություն փաստաբանի կողմից ներկայացված փաստարկների և Սահմանադրության միջև։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |