Կառավարությունը բանակցում է Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար![]() 27 նոյեմբերի 2019 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ալավերդիում նոր պղնձաձուլարան կառուցելու համար կառավարությունը բանակցում է տարբեր պոտենցիալ ներդրողների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ հավելելով, որ առկա ձուլարանն արդյունավետ չէ և չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին: «Նոր ձուլարանում նախատեսվում է օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք գրեթե ամբողջությամբ չեզոքացնում են արտանետումները»,- ասված է պատասխանում: Պղնձաձուլարանը պետությանը նվիրելու մասին հարցին ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից ասել են, որ դա ապագայի տարբերակներից մեկն է՝ հավելելով, որ այդ հարցում պետության քաղաքականության հիմնական նպատակն է աշխատատեղերով ապահովել տեղի բնակչությանը և պահպանել բնապահպանական ամենաբարձր չափանիշները: 2018-ին Ալավերդու պղնձաձուլարանը դադարեցրել էր իր գործունեությունը, ինչի հետևանքով մոտ 630 հոգի գործազուրկ էր դարձել: Սնանկության եզրին հասած «Վալլեքս» ընկերությունը ձուլարանը վարկային պարտավորությունների դիմաց ռուսական ՎՏԲ բանկում էր գրավադրել: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՎՏԲ-ն ցանկանում է կառավարությանը նվիրել Ալավերդու պղնձաձուլարանը: Նոյեմբերին սակայն, «Իրատես» թերթն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, թե բանկը գործարանը նվիրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանի փեսային: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |