«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնում հանգանակվել է մոտ $10 մլն

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնում հանգանակվել է մոտ $10 մլն

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 9.856.100 դոլար։ Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով:

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կիրականացվեն Արցախում և ՀՀ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։

2018-ին հանգանակվել էր 11 մլն-ից մի փոքր ավելի գումար: Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում $12.5 մլն նվիրատվություն և նվիրատվության խոստում է արվել, իսկ 2016-ին՝ 15.5 մլն:

Գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր $350 միլիոն դոլար արժողությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---