Զախարովա. Փոխադարձ այցերին մասնակցել են ՀՀ, ԼՂ և Ադրբեջանի լրագրողները![]() 29 նոյեմբերի 2019 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխադարձ այցերը, ինչպես նաև այլ հումանիտար ակցիաներն, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Այցերը կայացել են նոյեմբերի 17-21-ը, մասնակցել են լրագրողներ Ադրբեջանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից», հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այցերն իրականացվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աջակցությամբ: Մենք այդ համատեղ այցերը դիտարկում ենք որպես հայերի և ադրբեջանցիների միջև շփումներ հաստատելու մտադրությունների վկայություն: Կարծում ենք, որ նման հումանիտար ակցիաները, որոնք ուղղված են բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն, պետք է շարունակական լինեն, և մենք, անկասկած, կսատարենք դրանց»,-հավելել է Զախարովան: Որպես հնարավոր այլ ուղղություն Զախարովան նշել է «կողմերի տարածքում կալանքի տակ գտնվող անձանց ճակատագրերի թեթևացումը»: Ըստ նրա, ՌԴ-ն «կշարունակի անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել կողմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: 2019-ի ապրիլին ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, պայմանավորվել են գործնական աշխատանք սկսել մի շարք հումանիտար հարցերում, ներառյալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելությունները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |