Հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատունները, Սամվել Կարապետյանից բացի, ՀՀ-ից են

Հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատունները, Սամվել Կարապետյանից բացի, ՀՀ-ից են

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուն այս պահի դրությամբ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 1,5 միլիոն դոլար գումարով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 9,856,100 դոլար։ Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով:

Ամենախոշոր նվիրատուների ցանկը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ամենախոշոր նվիրատուներն են.

«Տաշիր Գրուպ», Սամվել Կարապետյան -1.5 մլն դոլար (շուրջ 715 միլիոն դրամ)

Սամվել Ալեքսանյան - 200 հազար դոլար (95 մլն 600 հազար դրամ)

Վարդանյանների ընտանիք, «Գրանդ հոլդինգ»- 60 մլն դրամ

ՀՀ բանկային համակարգ- 56 միլիոն դրամ

«Արարատ» բանկ - 40 միլիոն դրամ

ՀՀ ոստիկանություն - 19 միլիոն 500 հազար դրամ

«Ապավեն» ՍՊԸ - 16 միլիոն դրամ

«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» -15 միլիոն դրամ

«Փեթակ» առեւտրի կենտրոն, Վարուժան Գրիգորյան - 10 միլիոն դրամ

Կենտրոնական բանկ - 7 միլիոն դրամ

«Առանցք» ՍՊԸ - 5 միլիոն դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին տեղի ունեցած «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ մարտահրավեր է նետել համաշխարհային ճանաչում ունեցող հայերին՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին:Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին՝ կոչ անելով վերոնշյալ անձանց ամսական 20 դոլար փոխանցել:Ըստ Փաշինյանի մտահղացման, դա կարող է անել յուրաքանչյուրը՝ 10, 000 դրամ փոխանցելով և մարտահրավեր նետելով ևս 3 անձի, մյուս 3-ը՝ ևս 3-ի և այդպես շարունակ:

Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարել էր, որ 4 միլիոն դրամ է հանգանակել Երևանի պետական համալսարանը, 2 միլիոն 100 հազար դրամ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, 2 միլիոն դրամ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, 2 միլիոն դրամ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի արհկոմը, 1.5 միլիոն դրամ՝ «Արմսվիսբանկը», 1.5 միլիոն դրամ՝ Կադաստրի կոմիտեն, 1 միլիոնական դրամ՝ «Ավեր» ՍՊԸ-ն, «Սարանիս» ՍՊԸ-ն, «Վեոլիա Ջուր»-ը, «Գալիք» ՍՊԸ-ն, «Կերամիկա» ՍՊԸ-ն, «Մարտին Սթար» ՍՊԸ-ն, «Արփիմեդ» ՍՊԸ-ն: Այս տվյալները դեռ կարող են փոխվել, քանի որ նվիրատվությունները շարունակվում են:

2018-ին հանգանակվել էր $11 մլն-ից մի փոքր ավելի գումար: Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում $12.5 մլն նվիրատվություն և նվիրատվության խոստում է արվել, իսկ 2016-ին՝ $15.5 մլն:

Գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր $350 միլիոն արժողությամբ:

 Ուշագրավ
Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրն է
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»