Նամականիշով գեղաթերթիկ՝ «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով![]() 2 դեկտեմբերի 2019 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային: 1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի Cartorտպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է դիզայներ Գևորգ Պողոսյանը: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ վարդապետ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և ուսուցիչ Կոմիտասը (1869-1935թթ.)`Սողոմոն Սողոմոնյանը: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Գեղաթերթիկի վրա պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Կոմիտասի ստորագրությունը: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀակոբԱրշակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |