Ադրբեջանի Միլի մեջլիսը դիմել է Ալիևին՝ արձակման և արտահերթ ընտրությունների հարցով

Ադրբեջանի Միլի մեջլիսը դիմել է Ալիևին՝ արձակման և արտահերթ ընտրությունների հարցով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի ընդլայնված նիստը, որն անցնելու է դեկտեմբերի 3-ին, կարող է վերջինը դառնալ V գումարման խորհրդարանի համար: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը:

Միլի Մեջլիսը որոշել է դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման հարցով, գրում է Haqqin.az-ը:

Նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել 99 ձայնով:

Նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է արձակել Միլի մեջլիսը՝ խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունը մեծամասնություն ունի Միլի մեջլիսում: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Ադրբեջանի Միլի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին:

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի