Ռևազյան. Պետտուրքի մասին օրենքում լրացումը կնպաստի ավիացիոն շուկայի զարգացմանը

Ռևազյան. Պետտուրքի մասին օրենքում լրացումը կնպաստի ավիացիոն շուկայի զարգացմանը

PanARMENIAN.Net - Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում նախատեսվող լրացումն ավիացիոն շուկան զարգացնելու նպատակով է արվում: Այդ մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Ըստ արդեն իսկ հաստատված բանակցությունների արդյունքների՝ ուղևորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300,000 ուղևորով։ Հաշվի առնելով, որ մեր երկու օդանավակայաններում՝ « Զվարթնոցում» և «Շիրակում», ուղևորահոսքը կազմում է 2.9 միլիոն ուղևոր, սա բավականին տպավորիչ թիվ է»,-ասել է Ռևազյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ ըստ հաշվարկների, 3 տարվա ընթացքում միայն տուրիզմի զարգացումը կնպաստի հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, միլիոնավոր դոլարններ կվճարվեն պետբյուջե, ներդրումային միջավայրը կբարելավվի:

Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթները: Օրինագիծը ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի