Ծառուկյան․ Աբու Դաբիի թագաժառանգը Երևանի քաղաքապետին հանդիպելուց հետո հիասթափվել և սառեցրել է ներդրումները

Ծառուկյան․ Աբու Դաբիի թագաժառանգը Երևանի քաղաքապետին հանդիպելուց հետո հիասթափվել և սառեցրել է ներդրումները

PanARMENIAN.Net - Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում հիմնել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը՝ 2 հյուրանոց, բայց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ հանդիպումը հաջող չի անցել:

Այս մասին, Armtimes.com-ի հաղորդմամբ, ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ նրանք իր հրավերով էին եկել Հայաստան և ներդրումներ անելու ցանկություն են ունեցել:

«Կարող եք անձամբ ճշտել ճարտարապետից և քաղաքապետից: «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տերը երկու հյուրանոց էր ուզում կառուցել Երևանի կենտրոնում, որ զբոսաշրջությունն ավելի զարգանար, իսկ թագաժառանգը հիվանդանոց էր ուզում կառուցեր, անվճար, որ կարիքավորները կարողանային դրանից օգտվել: Նրանք հանդիպել են քաղաքապետի ու ճարտարապետի հետ, ու հանդիպումը կես ժամ է տևել, մարդիկ հիասթափված դուրս են եկել, իրենց ներդրումների մասին մոռացել են, ներդրումները Հայաստանի հանդեպ սառեցրել են», - ասել Ծառուկյանը։ Ծառուկյանն ասել է, որ այդ դիմումները մերժելու պատճառների մասին պետք է քաղաքապետից և Երևանի գլխավոր ճարտարապետից իմանալ:

«Ես կասեմ, որ ամեն մարդ, պետք է իր աշխատանքին տիրապետելով, իր գնահատականը տա, ոչ թե ճարտար, դատարկ-դատարկ խոսելով»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

 Ուշագրավ
ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը
Դեկտեմբերի 4-ին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները