Լավրով. Ցանկալի է, որ Բրատիսլավայում ԼՂ վերաբերյալ 5-ակողմ հայտարարություն ընդունվի

Լավրով. Ցանկալի է, որ Բրատիսլավայում ԼՂ վերաբերյալ 5-ակողմ հայտարարություն ընդունվի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ցանկալի կլինի, որ Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 5-ակողմ հայտարարություն ընդունվի՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից:

«Ցանկալի կլիներ, որ դա 5-ակողմ հայտարարություն լիներ, իհարկե, եթե ստացվի: Եթե ոչ, ապա ամեն դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարներն առանձին հայտարարությամբ հանդես կգան»,-ասել է Լավրովը, հայտնում է Turan.az-ը:

Ըստ Լավրովի, հայտարարությունը կամփոփի վերջին շրջանում միջնորդների կողմից կատարված աշխատանքը և կհաստատվեն նախկինում նախանշված սկզբունքները:

Սերգեյ Լավրովը Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմ է «շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»:«Ես կողմ եմ շփումներին Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»,-ասել է Լավրովը՝ մեկնաբանելով հայ և ադրբեջանցի լրագրողների վերջերս կայացած փոխադարձ այցերը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում, այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է նաև, որ ռազմատեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության կարևոր ոլորտ է: Այդ մասին նա ասել է՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված Բաքվին զենք չվաճառելու վերաբերյալ հորդորին:

 Ուշագրավ
Բանաձևը ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի կողմից
Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվել է 102 ձայնով:
Ռոբերտ Մենենդեսը, կրկին անգամ Սենատում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը