ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու օրինագիծը չի ընդունվել![]() 4 դեկտեմբերի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը չի ընդունել ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագիծը: 89 պատգամավոր դեմ է քվեարկել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքի փաթեթներին: Կողմ է քվեարկել 19 պատգամավոր: Նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Նա նշել է, որ նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ՝ հարցն ուսումնասիրելու, լավագույն տարբերակները գտնելու ակնկալիքով, սակայն արդյունքում պարզվել է, որ կարող են խնդիրներ առաջանալ։ Օրենքի նախագծով առաջարկվում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական: Նախագծի ընդունվելու դեպքում վերոնշյալ պաշտոնների հավակնորդների համար սահմանվելու էին պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |