Դատարանը Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում է կայացրել![]() 4 դեկտեմբերի 2019 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում է կայացվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, հաղորդում է Armtimes.com-ը: Կոեստանյանը, սակայն ՀՀ-ում չէ։ Նոյեմբերի 24-ին Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան: ՀՔԾ-ն առ այսօր չի տեղեկացրել, թե Կոստանյանը ՀՀ Քրեական օրենսգքրի որ հոդվածներով է ներգրավվել որպես մեղադրյալ: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրայնը սակայն, նոյեմբերի 27-ին ասել էր, որ Կոստանյանի մեղադրանքն առնչվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |