ԿԳՄՍ նախարարի տեղակալը բերման է ենթարկվել կաշառք ստանալու կասկածանքով![]() 4 դեկտեմբերի 2019 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը բերման է ենթարկվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից՝ հավելելով նաև, որ նրա հետ միասին բերման են ենթարկվել վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են»,-ասվում է ԱԱԾ հաղոդրագրության մեջ: Ըստ ԶԼՄ հրապարակումների բերման ենթարկված պաշտոնյան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լորեցյանն է, ով համակարգում է սպորտին առնչվող հարցերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |