Ալիևը ստորագրել է Մեջլիսի արձակման հրամանագիրը. Ընտրությունների օրը հայտնի է 5 դեկտեմբերի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է երկրի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի արձակման վերաբերյալ հրամանագիրը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2020-ի փետրվարի 9-ին, հայտնում է Haqqin.az-ը: Ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանն օրինական էր համարել Միլի մեջլիսի արձակումը և արտահերթ ընտրությունների նշանակումը: Համապատասխան որոշումն ընդունվել էր պետության ղեկավարի հարցմանն ի պատասխան: Նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է արձակել Միլի մեջլիսը՝ խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունը մեծամասնություն ունի Միլի մեջլիսում: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին: Ադրբեջանի Միլի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |