Չիլիում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում 38 մարդ կար![]() 10 դեկտեմբերի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Չիլիի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռը, որը կորել էր ռադարներից Անտարկտիդա թռչելիս, ճանաչվել է կործանված: Այդ մասին ասվում է այդ երկրի ՌՕՈւ Twitter-ի էջում: Նման որոշում է ընդունվել անձնակազմի հետ կապը կորցնելուց 7 ժամ անց: Կործանված ինքնաթիռը ռազմատրանսպորտային Ս-130 է: Այն Պունտա Արենաս «Չաբունկո» բազայից ուղևորվել է նախագահ Էդուարդ Ֆրեյա Մոնտալվայի անունը կրող բազան, որը գտնվում է Անտարկտիդայում, դեկտեմբերի 9-ին, ժամը 16:55-ին, գրում է «Վեդոմոստին»: Կապն ինքնաթիռի հետ կորել է 18:13-ին: Ինքնաթիռում 38 մարդ կար՝ անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր: Ինքնաթիռն անձնակազմ և սարքավորումներ էր տեղափոխում հետազոտական կայան: Չիլիի զինվորականները որոնողական գործողություններ են կատարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |